12:40  ,  16 հոկտեմբերի, 2017

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Թուրքիական Անթալիայում հոկտեմբերի 20-29-ը տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 9 մարզիկով:

Հայաստանի երիտասարդական հավաքականն ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել առաջնությանը: Թուրքիայում Հայաստանի թիմի կազմում հանդես կգան 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Տոնի Գալաստյանը, 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանն ու գերծանր քաշային Արմեն Մնացականյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս