11:52  ,  16 հոկտեմբերի, 2017

WTA. Շարապովայի մեծ առաջընթացը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 16-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը, որին հաջորդում են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եւ բրիտանացի Էնդի Մարեյը: Խորվաթ Մարին Չիլիչը բարձրացել է չորրորդ տեղ, իսկ ավստրիացի Դոմինիկ Տիմը՝ 6-րդ: Սերբ Նովակ Ջոկովիչը նահանջել է 7-րդ տեղ: Ռուսաստանի երկրորդ համար Կարեն Խաչանովը 41-րդ տեղում է:

Կանանց վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխությաններ չկան: Ռուս Մարիա Շարապովան չինական Տյանցզինում կայացած WTA International մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո բարձրացել է 57-րդ տեղ: Նախօրեին 30-ամյա թենիսիստուհին առաջին տիտղոսն էր նվաճել որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար Շարապովան որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ այս տարվա ապրիլի 26-ին:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 10 465 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 8505
3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 5290 
4 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4505
5 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4400 
6 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3935
7 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 3765 
8 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 3590 
9 (8). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 3450 
10 (10). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 2885

41 (40). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1110

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6175
2 (2). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6135
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5605
4 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5465
5 (5). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4642
6 (6). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 4540
7 (7). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 4510
8 (8). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 3950
9 (9). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 3860
10 (10). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 3795

57 (86). Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 1005

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում