10:58  ,  16 հոկտեմբերի, 2017

MLS. «Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվել է, «Չիկագո Ֆայրը» տնային հաղթանակ է տարել

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Կոլորադոյին»: «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մնացել է փոխարինողների թվում:

«Չիկագո Ֆայրը» հունգարացի հարձակվող Նեմանյա Նիկոլիչի հեթ-տրիկի շնորհիվ 3:2 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային»: Հայ հարձակվող Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման է դուրս եկել ավելացված ժամանակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում