21:51  ,  15 հոկտեմբերի, 2017

«Զենիթն» առաջին պարտությունը կրեց այս առաջնությունում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում առաջատար պետերբուրգյան «Զենիթը» տանը նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց Տուլայի «Արսենալից»: Սա Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի առաջին պարտությունն էր այս առաջնությունում:

«Զենիթն» ունի 28 միավոր եւ շարունակում է 2 միավոր գերազանցել երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին», որն այս տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր «Ուֆային»:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Զենիթ» - «Արսենալ Տուլա»՝ 0:1

Էվանս Կանգվա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում