21:27  ,  15 հոկտեմբերի, 2017

ՈւԵՖԱ-ի Գավաթ. Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ տարավ վերջին տուրում

«Լեոն» հաղթանակով ավարտեց ելույթը Զագրեբում ընթացող ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի մրցաշարում:

Վերջին՝ երրորդ տուրում ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը 6:5 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոսովոն նորկայացնող «Լիբուրնի» նկատմամբ եւ, 4 միավորով խմբում գրավելով երկրորդ տեղը, լքեց պայքարը:

«Լեոյից» դուբլի հեղինակ դարձան Սարգիս Նասիբյանն ու Գարեգին Մուշումյանը, իսկ Սլոբոդան Յանիյիչը եւ Տիգրան Վարդանյանն աչքի ընկան մեկական անգամ:

Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղերում «Լեոն» 1:4 հաշվով պարտվել էր խորվաթական «Նացիոնալին» ու ոչ ոքի խաղացել ֆրանսիական «Գարժ Ջիբսոնի» հետ (4:4): Խմբում առաջին տեղով հաջորդ փուլ դուրս եկավ «Նացիոնալը», որը 2 խաղից հետո ունի 6 միավոր եւ վերջին տուրում մրցելու է «Գարժ Ջիբսոնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում