20:51  ,  15 հոկտեմբերի, 2017

Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» հաղթեց «Նիցային»

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Մոնպելյեն» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նիցային»՝ 2 գոլերն էլ խփելով ընդմիջումից հետո:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 12 միավորով բարձրացավ 11-րդ տեղ: «Նիցան» 10 միավորով 14-րդն է:

Հիշեցնենք, որ Միշել Տեր-Զաքարյանն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Մոնպելյեն»:

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մոնպելյե» - «Նիցա»՝ 2:0

Ստեֆան Սեսենյոն, 55, Իսաակ Մբենզա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով