22:22  ,  15 հոկտեմբերի, 2017

Հայ շախմատիստները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան Գրան պրիում

Ջերմուկում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան պրիի երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը հայտնվել են լավագույն եռյակում:

11 տուրից բաղկացած մրցաշարում Սարգսյանը 8.5 միավորով գրավել է երկրորդ տեղը, իսկ Հակոբյանը հավաքել է 7.5 միավոր եւ եզրափակել լավագույն եռյակը:

Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն, որը վաստակել է 10 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով հայտնվել է 7-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում