09:40  ,  16 հոկտեմբերի, 2017

Ալեքսանդր Կարապետյանի գոլը «Նիդերկորնին» օգնել է դառնալ առաջատար

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 8-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Մոնդորֆին»: 26-րդ րոպեին հյուրերն ունեցել են 2 գոլի առավելություն, որը պահպանել չի հաջողվել:

«Պրոգրես Նիդերկորնի» երկրորդ գոլը 34-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Դա Կարապետյանի 11-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

«Պրոգրես Նիդերկորնը» 21 միավորով գլխավորում են մրցաշարյին աղյուսակը եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Դյուդելանժից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում