14:20  ,  15 հոկտեմբերի, 2017

Ֆեդերերն այս մրցաշրջանում չորրորդ անգամ հաղթեց Նադալին եւ նվաճեց տիտղոս

Թենիսի Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը:

Եզրափակիչում 36-ամյա շվեյցարացին 2 սեթում առավելության հասավ աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ: 1 ժամ 12 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:4, 6:3 հաշիվը:

Ռոջեր Ֆեդերերն այս մրցաշրջանում չորրորդ հաղթանակը տարավ Նադալի նկատմամբ եւ 94-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում: Այս մրցաշրջանում սա նրա 6-րդ տիտղոսն էր: Ֆեդերերի եւ Նադալի դիմակայության ընդհանուր հաշիվը 23:15 է՝ հօգուտ իսպանացու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում