09:50  ,  15 հոկտեմբերի, 2017

Արթուր Սողոյանը` միջազգային մրցաշարի հաղթող

Թեհրանում կայացած թենիսի մինչեւ 18 տարեկանների ITF շարքի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Սողոյանը նվաճել է հաղթողի կոչումը։

Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը մեկնաբանել է Սողոյանի ելությը.

«Արթուրն իր տարիքային խմբում լավագույնն է Հայաստանում։ Նա 15 տարեկան է ու այս մրցաշարում հաղթել է նաեւ իրենից մեծերին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Վահե Ավետիսյանը։

Մարզիչը նշել է, որ հաջորդ շաբաթ Երեւանում կկայանա մինչեւ 18 տարեկան տղաների եւ աղջիկների ITF մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականի անդամները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում