22:25  ,  14 հոկտեմբերի, 2017

«Ուոթֆորդի» կամային հաղթանակը «Արսենալի» նկատմամբ

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ուոթֆորդի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով, թեեւ ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմն առաջինն էր հասել հաջողության գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերի գոլի շնորհիվ:

Վերջնամասում դաշտի տերերը ստացան 11 մետրանոցի իրավունք եւ հավասարեցրին հաշիվը, իսկ ավելացված ժամանակում խփեցին նաեւ հաղթական գոլը:

«Ուոթֆորդը» 15 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ հետ թողնելով 13 միավոր ունեցող «Չելսիին»: «Արսենալը» 6-րդն է՝ 13 միավոր:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»՝ 22 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 20, «Տոտենհեմը»՝ 17 միավոր:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Արսենալ»՝ 2:1

Տրոյ Դինի, 71, 11մ, Թոմ Կլեւերլի, 90+2 - Պեր Մերտեզակեր, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում