21:24  ,  14 հոկտեմբերի, 2017

Գրիգոր Սահակյանն՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն

Գրիգոր Սահակյանը նվաճել է սամբոյի աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մրցումներում, հաղորդում է ՀՍՖ մամուլի ծառայությունը: Գրիգոր Սահակյանը հավասարը չի ունեցել 90 կգ քաշային կարգում:

Արծաթե մեդալակիր է դարձել 75 կգ քշային Բորիս Շատվերյանը, որը եզրափակիչում պարտվել է Հունաստանը ներկայացնող Գեորգի Մարգարյանին:

Երրորդ տեղ են գրավել Ֆելիքս Դանիելյանը (48կգ) եւ Վահագն Չալյանը (82կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում