Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն Դիժոնում մրցեց համանուն թիմի հետ եւ հաղթեց միայն ավելացված երկրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի պաշտպան Թոմաս Մենյեն:
ՊՍԺ-ն 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի չեմպիոն «Մոնակոյի» նկատմամբ:
Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր
«Դիժոն» - ՊՍԺ՝ 1:2
Բենժամեն Ժանո, 87 - Թոմաս Մենյե, 70, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում