20:06  ,  14 հոկտեմբերի, 2017

Բենզեմայի եւ Ռոնալդուի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին»

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Խետաֆեին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթեց ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի եւ Կրիշտիանու Ռոնալդուի գոլերի շնորհիվ: Պորտուգալացի հարձակվողն առաջին անգամ աչքի ընկավ Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում:  

«Ռեալը» 17 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 4 միավոր է հետ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնայից»: Կատալոնական ակումբը 8-րդ տուրում կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Խետաֆե» - «Ռեալ»՝ 1:2

Խորխե Մոլինա, 56 - Քարիմ Բենզեմա, 39, Կրիշտիանու Ռոնալդու, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում