18:54  ,  14 հոկտեմբերի, 2017

Շանհայ. Եզրափակիչում՝ Նադալ - Ֆեդերեր

Թենիսի Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը եւ աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Կիսաեզրափակիչում Ֆեդերերը երեք սեթում պարտության է մատնել արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին՝ 3:6, 6:3, 6:3:

Ռաֆայել Նադալը 7:5, 7:6 (7:3) հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին:

Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

Մրցանակային հիմնադրամը 5.9 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում