15:05  ,  14 հոկտեմբերի, 2017

Ժորա Հովհաննիսյանը՝ վետերանների աշխարհի չեմպիոն

Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ հռչակվել է ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն:

Բուլղարիայում անցկացվող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ժորա Հովհաննիսյանը 4:0 հաշվով հաղթել է ճապոնացի Սիսումու Հաշիուրային, քառորդ եզրափակիչում՝ ռուս Գենադի Մերեդովին (14:3): Եզրափակիչի ուղեգրի համար Հովհաննիսյանը հաղթել էր ռուս Վիկտոր Չերկաշինին՝ 8:2, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայ վետերան ըմբիշը եզրափակիչում շանս չի տվել ամերիկացի Հեջ Նելսոնին՝ 9:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս