00:43  ,  14 հոկտեմբերի, 2017

«Մոնակոն» վերջին վայրկյաններին բաց թողած գոլի պատճառով պարտվեց Լիոնում

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Մոնակոն» հյուրընկալվեց «Լիոնին» եւ պարտվեց 2:3 հաշվով: Դաշտի տերերը հաղթական գոլը խփեցին ավելացված 5-րդ րոպեին: Դուբլի հեղինակ դարձավ Նաբիլ Ֆեկիրը, որը նաեւ հաղթական գոլի հեղինակն է:

«Մոնակոն»19 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր է զիջում մեկ հանդիպում քիչ անցացրած ՊՍԺ-ին: «Լիոնը» 13 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լիոն» - «Մոնակո»՝ 3:2

Մարիանո, 11, Նաբիլ Ֆեկիր, 23, 90+5 - Մարկուշ Լոպեշ, 17, Ադամա Տրաորե, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով