21:42  ,  13 հոկտեմբերի, 2017

ՈւԵՖԱ-ի Գավաթ. «Լեո» - «Գարժ Ջիբսոն»՝ 4:4

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն» Զագրեբում ընթացող ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցել է ֆրանսիական «Գարժ Ջիբսոնի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 4:4:

Առաջին տուրում հայկական թիմը 1:4 հաշվով պարտվել էր Խորվաթիայի «Նացիոնալին»:

Հոկտեմբերի 15-ին կայանալիք երրորդ տուրում «Լեոն» կխաղա Կոսովոյի «Լիբուրնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում