21:31  ,  13 հոկտեմբերի, 2017

Շանհայ. Ֆեդերերը եւ Նադալը կիսաեզրափակիչում են

Շանհայում ընթացող թենիսի ATP «Մասթերս-1000» մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ 1 ժամ 18 րոպեում պարտության մատնելով ֆրանսիացի Ռիշար Գասկեին՝ 7:5, 6:4: Եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ, որը երեք սեթում պարտության է մատնել Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Տրոիցկուն՝ 4:6, 6:1, 6:4:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու խորվաթ Մարին Չիլիչը: Նադալը 6:4, 6:7, 6:3 հաշվով հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին, Չիլիչն ուժեղ էր իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասից՝ 6:3, 6:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում