17:48  ,  13 հոկտեմբերի, 2017

Կիրսան Իլյումժինովը զրկվեց ՖԻԴԵ նախագահի լիազորություններից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գործադիր կոմիտեն միաձայն որոշել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովի լիազորությունները փոխանցել նրա տեղակալին, հաղորդում է ՖԻԴԵ-ի թվիթերյան էջը:

ՖԻԴԵ նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը:

Ավելի վաղ, գործկոմը Իլյումժինովից պահանջել էր չառաջադրվել նոր նախագահական ժամկետի համար:

ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսն ընթանում է Անթալիայում:

Կիրսան Իլյումժինովը ՖԻԴԵ-ն գլխավորում էր 1995 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում