12:24  ,  13 հոկտեմբերի, 2017

The Sun. Մեսին մտածում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ կատալոնական ակումբից, գրում է The Sun-ը:

Արգենտինայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը, իսկ «Բարսելոնային» ոչ մի կերպ չի հաջողվում երկարաձգել այն:

Աղբյուրի համաձայն՝ Մեսին վստահ չէ, որ պետք է մնա կատալոնական ակումբում: Այդ հարցով նրա մոտ կասկածներ է առաջացրել բրազիլացի հարձակվող Նեյմարի վաճառքը ֆրանսիական ՊՍԺ եւ Էռնեստո Վալվերդեի նշանակումը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Կատալոնիայի քաղաքական իրավիճակը եւս արգենտինացի հարձակվողին ստիպում է մտածել կարիերան այլ ակումբում շարունակելու մասին:

Մեսիի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին», որը գլխավորում է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Արգենտինացին լրջորեն դիտարկում է անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է Մեսիին 80 միլիոն ֆունտ ստերլինգ (89 միլիոն եվրո) առաջարկել գործող պայմանագիրը երկարաձգելու համար: Նոր պայմանագրով արգենտինացու շաբաթական աշխատավարձը կարող է կազմել 500 հազար ֆունտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում