10:43  ,  13 հոկտեմբերի, 2017

Անդրեյ Արշավինը կնոջից բաժանվել է ամուսնությունից մեկ տարի հետո

Ղազախական «Կայրաթի» ռուս հարձակվող Անդրեյ Արշավինի կին Ալիսա Կազմինան պատմել է, որ հեռացել է ֆուտբոլիստից:

«Հասուն մարդիկ չեն վիճում: Նրանք որոշում են կայացնում եւ հեռանում: Ես ոչ մեկի մոտ չեմ հեռացել: Ես հեռացել եմ աշխատանքային հանգամանքներով: Եկեք մեր հարաբերությունների մասին խոսենք այն ժամանակ, երբ նա կավարտի ֆուտբոլը»,- Ալիսա Կազմինայի խոսքը մեջբերում է «Лайф»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի, «Զենիթի» ու Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը 2012-ին բաժանվել էր իր 3 երեխաների մորից՝ Յուլիա Բարանովսկուց: 2016-ի սեպտեմբերի 1-ին 36-ամյա Արշավինն ամուսնացել էր Ալիսա Կազմինայի հետ, որն այս տարվա փետրվարին դուստր էր ունեցել ֆուտբոլիստից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս