00:06  ,  13 հոկտեմբերի, 2017

ՈւԵՖԱ-ի Գավաթ. Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկեց պարտությամբ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն» Զագրեբում մասնակցում է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի մրցաշարին: Առաջին տուրում հայկական թիմը մրցեց Խորվաթիայի «Նացիոնալի» հետ եւ պարտություն կրեց 1:4 հաշվով:

Երկրորդ տուրը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին : «Լեոն» կխաղա ֆրանսիական «Գարժ Ջիբսոնը», իսկ հոկտեմբերի 15-ին կայանալիք երրորդ տուրում կմրցի Կոսովոյի «Լիբուրնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս