22:55  ,  12 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը պատրաստ է գլխավորել Շոտլանդիայի հավաքականը

Շոտլանդացի մասնագետ Դեւիդ Մոյեսը պատրաստ է գլխավորել Շոտլանդիայի ազգային հավաքականը, որի մարզիչի պաշտոնը թափուր է Գորդոն Ստրաչանի հրաժարականից հետո: Մոյեսն ու Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան կքննարկեն հնարավոր նշանակումը, հաղորդում է Sky Sports-ը:

Դեւիդ Մոյեսը գործազուրկ է հուլիսից, երբ հեռացավ Պրեմյեր լիգայից Չեմպիոնշիպ նահանջած «Սանդերլենդից»: Մոյեսը նախկինում գլխավորել է նաեւ «Էվերտոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի F խմբում Շոտլանդիայի հավաքականը 18 միավորով գրավել է երրորդ տեղը՝ գոլերի տարբերությամբ զիջելով նույնքան միավոր հավաքած Սլովակիային, որը հանդես կգա անցումային հանդիպումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում