22:35  ,  12 հոկտեմբերի, 2017

ՖԻՖԱ-ն չի վերանայի Պանամա - Կոստա-Ռիկա խաղի արդյունքը «ֆանտոմ գոլի» պատճառով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր չէ միջամտել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի Պանամա - Կոստա-Ռիկա հանդիպման արդյունքին: Պանաման հաղթել էր 2:1 հաշվով «ֆանտոմ գոլի» պատճառով: Գնդակը չէր հատել Կոստա-Ռիկայի դարպասի գիծը, սակայն մրցավարը գրանցել էր գոլ:

Այդ հաղթանակի շնորհիվ Պանաման պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր: ՖԻՖԱ-ն միջադեպը համարում է մրցավարական սխալ եւ արդյունքը չի վերանայի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով