21:48  ,  12 հոկտեմբերի, 2017

Պոչետինոն՝ «Տոտենհեմի» եւ Մանչեսթերի սուպերակումբների տարբերության մասին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ներկայացրել է անգլիական Պրեմյեր լիգայի թիմերի միջեւ եղած տարբերությունը:

«Մեր օրերում Պրեմյեր լիգայի թիմերի միջեւ տարբերությունն այն է, որ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբները գնում են այն ֆուտբոլիստին, որին ցանկանում են եւ այն պահին, երբ ցանկանում են: Բայց կան նաեւ «Տոտենհեմի» նման մեծ ակումբներ, որոնք գնում են խաղացողների, երբ կարող են եւ ում կարող են: Սա սկզբունքային տարբերություն է»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է beinsports-ը:

Անգլիայի առաջնության 7 տուրից հետո առաջատարներն են 19-ական միավոր վաստակած «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Փոխչեմպիոն «Տոտենհեմը» 14 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում