20:44  ,  12 հոկտեմբերի, 2017

6 տարեկան երեխաների մասնակցությամբ չարտոնված մարտեր առանց կանոնների Ռուսաստանում

Մոսկվայի դատախազությունը կհետաքննի Լյուբերցիում 6 տարեկան տղաների եւ աղջիկների մասնակցությամբ չարտոնված մարտեր առանց կանոնների անցկացնելու փաստը։

Ռուսաստանի խառը մենամարտերի միության նախագահ Ֆյոդոր Եմելյանենկոն քննադատել է մրցաշարի կազմակերպումը եւ համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։

Կազմակերպիչները հայտարարել են, որ երեխաները իրար չեն հարվածել, սակայն Sovsport-ի ձեռք բերած տեսանյութից ակնհայտ է, որ երեխաները մենամարտել են՝ միմյանց գլխին հարված հասցնելով, իսկ մասնակից աղջիկներից մեկը ստացել է պարանոցի վնասվածք եւ չի կարողացել շարունակել մենամարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս