20:10  ,  12 հոկտեմբերի, 2017

Դանի Ալվեսը Ալեքսիս Սանչեսին հորդորել է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն ուրախ կլիներ ֆրանսիական ակումբում տեսնել Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը։

«Լավ կլիներ, եթե Սանչեսը տեղափոխվեր ՊՍԺ։ Ես միշտ բարձր եմ գնահատել նրա տաղանդը եւ ցանկանում եմ, որ նա լինի երջանիկ։ Ես նրան կհորդորեի ընտրել ՊՍԺ-ն»,- Դանի Ալվեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ալվեսն ու Սանչեսը նախկինում միասին խաղացել են «Բարսելոնայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում