19:43  ,  12 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Բրազիլիայում

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Ռոշեմբակը «բնապահպանական հանցագործության» մեղադրանքով ձերբակալվել է Բրազիլիայւոմ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտած 35-ամյա բրազիլացին Պալմեյրա դաս Միսոյնս քաղաքում զբաղվել է աքաղաղների մարտեր կազմակերպելով։ Ոստիկանները բռնագրավել են 89 մարտական աքաղաղ, 24 հազար եվրո, թմրանյութեր եւ հրազեն, հաղորդում է Goal.com-ը։

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը հայտնի է նաեւ պորտուգալական «Սպորտինգում» եւ անգլիական «Միդլսբրոյում» ունեցած մրցելույթներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում