19:26  ,  12 հոկտեմբերի, 2017

Շվեյցարիայի դատախազությունը գործ է հարուցել ՊՍԺ-ի նախագահի դեմ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասել Ալ Խելաիֆիին կասկածում են BeIN Media Group-ի համար ֆուտբոլի աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքը ստանալիս ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին կաշառք տալու մեջ, հաղորդում է ESPN-ը։ Ալ Խելաիֆին BeIN Media Group-ի նախագահն է։ Ընկերությունը ստացել է 2018-2030 թվականների աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքը։

Շվեյցարիայի դաշնային դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքով գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի եւ Ալ Խելաիֆիի դեմ։

Վալկեն արդեն հարցաքննվել է, իսկ նրա անշարժ գույքը Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում եւ Իսպանիայում խուզարկվել է։

Ժերոմ Վալկեն 2016-ին հեռացվել է պաշտոնից 2014թ. աշխարհի առաջնության հանդիպումների տոմսերի վաճառքի հետ կապված մեքենայությունների համար եւ 12 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում