17:12  ,  12 հոկտեմբերի, 2017

Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահը պայքարում է դեպրեսիայի դեմ

«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Քրիս Կիրկլանդը պատմել է, որ բուժվում է դեպրեսիայի դեմ: 36-ամյա անգլիացու խոսքով՝ նա կարիերան ավարտել է հենց դրա պատճառով:

«Ես չէի կարողանում կատարել հաջորդ քայլը, այդ պատճառով որոշեցի դադարել խաղալ: Այժմ ինձ համար հեշտ է քննարկել դա: Ցանկանում եմ բոլորն իմանան, որ միայն զրուցելը բավական է: Ես լուծում չէի տեսնում, քանի դեռ չսկսեցի խոսել այդ մասին»,- Քրիս Կիրկլանդի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

2006 թվականին Կիրկլանդը մեկ հանդիպում է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականի կազմում: «Լիվերպուլում» նա խաղացել է 2001-2006-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում