16:40  ,  12 հոկտեմբերի, 2017

Ռոնալդուն դարձել է արյան պլազմայի դոնոր (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է արյան դոնոր եւ Ինստագրամում իր բոլոր հետեւորդներին կոչ է արել հետեւել իր օրինակին, փոխանցում է AS-ը:

Վերջին տարիներին 32-ամյա ֆուտբոլիստը BeThe1Donor շարժման անդամ է: Շարժման նպատակն է շատացնել արյան դոնոր լինել ցանկացողների թիվն ամբողջ աշխարհում:

Նշվում է, որ պորտուգալացի հարձակվողը տարվա մեջ արյուն է հանձնում 2 անգամ: Նա մարդկանց կոչ է արել նույնը անել գոնե տարեկան մեկ անգամ:

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում