15:31  ,  12 հոկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականն առաջին անգամ ընդգրկվել է FIBA-ի վարկանիշային աղյուսակում

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաեւ բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականը 153 երկրների շարքում 24.3 միավորով զբաղեցնում է 95-րդ տեղը:

819.6 միավորով վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը, որին հաջորդում են իսպանացիները՝ 693.2 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Սերբիան՝ 641.0 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում