10:45  ,  12 հոկտեմբերի, 2017

«Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեան՝ Լիբերիայի նախագահ

«Ոսկե գնդակ-1995»-ի դափնեկիր Ջորջ Վեան ընտրվել է Լիբերիայի նախագահ, հաղորդում է Naji-ն։

51-ամյա նախկին ֆուտբոլիստը երկրորդ անգամ էր առաջադրվել Լիբերիայի նախագահական ընտրություններում եւ հաղթեց իր գլխավոր մրցակից Ջոզեֆ Բակային, որը Լիբերիայի վարչապետն է:

Ջորջ Վեան Լիբերիայի նախագահի թեկնածու եղել էր նաեւ 2005 թվականին, սակայն հավաքել էր 28 տոկոս ձայն եւ պարտվել Էլեն Ջոնսոն-Սերլիֆին, որը դարձավ Աֆրիկայի պատմության առաջին կին նախագահը։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Վեան հանդես է եկել «Մոնակոյում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Միլանում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու «Չելսիում», ֆրանսիական «Մարսելում» ու արաբական «Ալ Ջազիրայում»։ ՖԻՖԱ-ն նրան ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ 1989, 1994 ու 1995 թվականներին նա ճանաչվել էր Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում