11:16  ,  12 հոկտեմբերի, 2017

Պոչետինո. «Ռեալը» շատ տարբեր է Չեմպիոնների լիգայում ու Պրիմերայում

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է ասել Չեմպիոնների լիգայում իր թիմի մրցակից Մադրիդի «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանի մասին:

«Զիդանի մեջ ինձ դուր է գալիս նրա հանգստությունն ու առողջ բանականությունը: Նա մարզչական աշխատանքը կատարում է նույնքան լավ, որքան հաջող ֆուտբոլ էր խաղում:

Չեմպիոնների լիգայում «Ռեալը» ցուցադրում է այլ խաղ, իսկ Իսպանիայի առաջնությունում՝ այլ: Պրիմերայում խաղացող «Ռեալն» օրինակելի թիմ չէ, իսկ Չեմպիոնների լիգայում նրանք բոլորովին այլ խաղ են ցուցադրում: Այդ մրցաշարն առաջնային է նրանց համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է Cope-ը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» ու «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին շրջանի խաղը կայանալու է հոկտեմբերի 17-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ նոյեմբերի 1-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում