19:35  ,  11 հոկտեմբերի, 2017

Շանհայ. Ռոջեր Ֆեդերերը երրորդ շրջանում է

Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Շանհայում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի երրորդ շրջան։ Շվեյցարացի թենիսիստը 1 ժամ 33 րոպեում պարտության է մատնել արգենտինացի Դիեգո Շվարցմանին՝ 7:6 (7:4), 6:4։ Աշխարհի երկրորդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովը։

Երրորդ շրջանում է նաեւ աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը պարտության էր մատնել ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնին։ Նադալը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում