21:45  ,  11 հոկտեմբերի, 2017

Նովակ Ջոկովիչը ռեստորան է բացել կարիքավորների համար

Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը ռեստորան է բացել հայրենիքում։ Այն անվճար սնունդ կտրամադրի կարիքավոր մարդկանց, հաղորդում է Mirror-ը։

«Գումարը խնդիր չէ։ Ես վաստակել եմ այնքան, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան։ Կարծում եմ՝ մարդիկ արժանի են դրան այն երկրպագության համար, որն արժանացրել են ինձ»,- ասել է Ջոկովիչը։

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 12-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը վնասվածքի պատճառով հուլիսին ավարտել է ընթացիկ մրցաշրջանը։ Ջոկովիչը երկու ռեստորան ունի Բելգրադում, եւս մեկը՝ Մոնտե Կարլոյում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում