21:17  AMT,  11 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Ռոնալդուի տպավորիչ վիճակագրությունը

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում տպավորիչ վիճակագրությամբ աչքի է ընկել Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա եվրոպական գոտու ընտրական մրցաշարում ամենաշատն է հարված կատարել դարպասին՝ 66 անգամ։ Մեկ խաղում՝ միջինը 7,4 հարված։

Ռոնալդուն մասնակցել է 24 գոլային գրոհի 32-ից։ Այդ ցուցանիշով նա նույնպես լավագույնն է։ Ռմբարկուների մրցավազքում 1 գոլով լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն զիջած Ռոնալդուն խփել է 15 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում եւ 6 նախագոլային փոխանցում, հաղորդում է InStat-ը։

Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարի վերջին խաղում Պորտուգալիան 2։0 հաշվով հաղթել է Շվեյցարիային եւ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...