22:51  ,  11 հոկտեմբերի, 2017

Հայ մարմնամարզիկները կմեկնեն Թբիլիսի

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու ВТБ գավաթի խաղարկությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեծահասակներից թիմում ընդգրկել է Արթուր Թովմասյանին (օղակներ), Վիգեն Խաչատրյանին (բազմամարտ), պատանիներից՝ Ժորա Սմբատյանին, Գագիկ Խաչիկյանին եւ Էրիկ Բաղդասարյանին (բոլորը՝ բազմամարտ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցաշարին մասնակցելու են 7-8 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում