16:05  ,  11 հոկտեմբերի, 2017

Նեյմարն իրականացրել է ծանր հիվանդությամբ տառապող աղջկա երազանքը

Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն իրականացրել է ծանր հիվանդությամբ տառապող աղջկա երազանքը: 8-ամյա Աննա-Կլարայի մոտ Հաթչինսոն-Գիլֆորդի պրոգերիայի համախտանիշ է՝ հազվագյուտ հիվանդություն, որը ախտահարում է 18 միլիոն մարդուց մեկին։

Աղջիկը պատրաստել էր տեսանյութ՝ խնդրելով Նեյմարին տեսակցել իրեն: Ֆուտբոլիստը նրա երազանքն իրականացրել է Բրազիլիայի եւ Չիլիի հավաքականների միջեւ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղից առաջ:

«Երազիր հնարավորինս շատ: Երբեք մի հանձնվիր»,- «Ինստագրամում» գրել է Նեյմարը:

“Sonhe o quanto puder, realize sempre. Desistir jamais” Ana clara

A post shared by Nj neymarjr (@neymarjr) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում