14:30  ,  11 հոկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ

Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են 2 երկրների ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստան - Բելառուս խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, հայտնում է Բելառուսի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բելառուսը 77-րդն է, իսկ Հայաստանը 83-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի եւ Բելառուսի հավաքականներն ընգրկվել էին D դիվիզիոնում, որում տեղ էին գտել նաեւ ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով մյուս թիմերը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Կոսովոյի, Անդորրայի, Սան Մարինոյի եւ Ջիբրալթարի հավաքականները: Ազգերի լիգայում կվիճարկվեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր, որոնցից մեկը բաժին կհասնի D դիվիզիոնի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով