00:03  ,  11 հոկտեմբերի, 2017

Հայ մարզիկը՝ աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Սարգսյանը արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդում անցկացված կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում:

Սարգսյանն անցկացրել է 5 մենամարտ եւ գրավել երկրորդ տեղը, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: 

Մրցաշարի մեկնարկից առաջ ճապոնացի վարպետների կողմից անցկացվել են սեմինար-մարզումներ, որոնց մասնակցել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում