12:22  ,  10 հոկտեմբերի, 2017

Վլադիմիր Կլիչկոն ու Սյուզի Կենտիկյանը՝ բռնցքամարտի մրցանակաբաշխությանը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ներկա է եղել Համբուրգում կայացած German Boxing Awards մրցանակաբաշխությանը, հաղորդում է mopo.de-ն:

Հայ մարզուհին լուսանկարվել է գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ: Ուկրաինացի բռնցքամարտիկը ստացել է «Տարվա վերադարձ» մրցանակը, որը նրան հանձնել է գերմանացի հայտնի դերասան Տիլ Շվայգերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում