00:39  ,  10 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Սերբիան ու Իսլանդիան նվաճեցին ուղեգիր, Ուելսը պարտվեց եւ լքեց պայքարը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում հոկտեմբերի 9-ին պայքարն ավարտվեց նաեւ D, G եւ I խմբերում:

G խմբի առաջին տեղն ու ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված Իսպանիայի հավաքականը վերջին՝ 10-րդ տուրում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ, իսկ իտալացիները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեցին Ալբանիային: Երկրորդ տեղը գրաված Իտալիայի հավաքականը ԱԱ-2018-ի ուղեգրի համար կպայքարի անցումային խաղերում:

D խմբի առաջին տեղը գրավեց Սերբիայի հավաքականը, որը տանը նվազագույն հաշվով հաղթեց վրացիներին: Երկրորդ տեղ բարձրացավ եւ անցումային խաղերի իրավունք ստացավ Իռլանդիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ առանց Գարեթ Բեյլի խաղացող Ուելսի թիմի նկատմամբ եւ շրջանցեց վերջինիս:

I խմբից առաջին տեղով  ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճեց Իսլանդիայի հավաքականը, որն ուժեղ գտնվեց Կոսովոյի թիմից՝ 2:0: Խորվաթիայի հավաքականն Անդրեյ Կրամարիչի դուբլի շնորհիվ Կիեւում 2:0 հաշվով հաղթեց ուկրաինացիներին եւ, գրավելով երկրորդ տեղը, նվաճեց անցումային խաղերի ուղեգիր:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 10-րդ տուր

G խումբ

Իսրայել - Իսպանիա՝ 0:1

Ասյեր Իլյարամենդի, 76

Ալբանիա - Իտալիա՝ 0:1

Անտոնիո Կանդրեւա, 73

Մակեդոնիա - Լիխտենշտեյն՝ 4:0

Վիսար Մուսլիու, 36, Ալեաքսանդր Տրայկովսկի, 38, Էնիս Բարդի, 67, Արյան Ադեմի, 69

D խումբ

Սերբիա - Վրաստան՝ 1:0 

Նեմանիա Գուդել, 74

Ուելս - Իռլանդիա՝ 0:1

Ջեյմս Մքլին, 57

Մոլդովա - Ավստրիա՝ 0:1

Լուիս Շչաուբ, 69

Հեռացում՝ Արտուր Իոնիտա, 55 (Մոլդովա)

I խումբ

Ուկրաինա - Խորվաթիա՝ 0:2

Անդրեյ Կրամարիչ, 62, 70

Իսլանդիա - Կոսովո՝ 2:0

Գիլֆի Սիգուրդսոն, 40, Յոհան Գուդմունդսոն, 68

Ֆինլանդիա - Թուրքիա՝ 2:2

Պաուլյուս Արայուուրի, 76, Յոել Պոխյանպալո, 88 – Չենկ Տոսուն, 57, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով