23:15  ,  9 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում ենք նոր մարտահրավերների

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում պայքարն ավարտելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Երբեք չկորցնել հավատը: Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում ենք հաջորդ մարտահրավերներին: Շնորհակալ եմ թիմին այսքան ջանասիրաբար աշխատելու համար, իսկ երկրպագուներին՝ մեր կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 10 խաղում տարավ 2 հաղթանակ, կրեց 7 պարտություն եւ միակ ոչ ոքին վերջին տուրում խաղաց ղազախների հետ: «Աստանա Արենա» ստադիոնում նախօրեին կայացած հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, սակայն ընդմիջումից հետո տանտերերը խփեցին պատասխան գոլը եւ փրկվեցին պարտությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով