22:50  ,  9 հոկտեմբերի, 2017

«Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

Ֆրանսիական France Football պարբերականը հոկտեմբերի 9-ին հրապարակել է «Ոսկե գնդակի» բոլոր՝ 30 հավակնորդների անունները:

Ցուցակում տեղ են գտել Նեյմարը (ՊՍԺ), Լուկա Մոդրիչը («Ռեալ), Նգոլո Կանտեն («Չելսի»), Մարսելոն («Ռեալ»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ֆելիպե Կոուտինյոն («Լիվերպուլ»), Յան Օբլակը («Աթլետիկո»), Դրիս Մերտենսը («Նապոլի»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա), Հարի Քեյնը («Տոտենհեմ), Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդին Ջեկոն («Ռոմա), Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Ռադամել Ֆալկաոն («Մոնակո»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Բորուսիա Դ.»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Մատս Հումելսը («Բավարիա»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Էդեն Ազարը («Չելսի»), Լեոնարդո Բոնուչին («Միլան»), Իսկոն («Ռեալ») եւ Կիլիան Մբապեն (ՊՍԺ): 

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը հայտնի է դառնում հունվարին: 2008 թվականից մրցանակին արժանացել են միայն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին: Նախորդ տարի մրցանակը ստացել էր Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում