18:30  ,  9 հոկտեմբերի, 2017

Տարվա լավագույն գոլի 3 հավականորդները

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն գոլի 3 հավականորդների անունները, հայտնում է կազմակերպության կայքը։

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, կանանց Կոլումբիայի պատանեկան հավաքականի խաղացող Դեյնա Կաստելյոսը եւ հարավաֆրիկյան «Բարոկի» ակումբի դարպասապահ Օսարինե Մասուլուկեն։

Հաղթողը կորոշվի ՖԻՖԱ-ի կայքում անցկացվող քվերակությամբ։ Լավագույն գոլի հեղինակի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 23-ին Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։

Դեյնա Կաստելյոսի գոլը

Օսարինե Մասուլկեի գոլը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում