20:46  ,  9 հոկտեմբերի, 2017

Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Ստեփանյանն այժմ մարզումներ է անցկացնում Օլիմպավանում: Եվրոպայի առաջնությունում նա հանդես կգա անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ:

Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 18-22-ը Բեռլինում: Ստեփանյանը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում