12:31  ,  9 հոկտեմբերի, 2017

Սիմոնա Հալեպն առաջին անգամ դարձավ աշխարհի առաջին ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 9-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը նախօրեին նվաճել էր Պեկինի մրցաշարի հաղթողի տիտղոսը: Նադալին հաջորդում են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եւ բրիտանացի Էնդի Մարեյը:

Կանանց վարկանիշային աղյուսակի նոր առաջատար է դարձել ռումինացի Սիմոնա Հալեպը, որը շրջանցել է իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսային: 26-ամյա Հալեպը կարիերայում առաջին անգամ է դառնում առաջին ռակետ: WTA-ի-ի լավագույն եռյակը եզրափակում է չեխ Կարոլինա Պլիշկովան:

Ռուսաստանի երկրորդ համար Կարեն Խաչանովը նահանջել է 42-րդ տեղ: Ռուս Մարիա Շարապովան էլ վերադարձել է լավագույն 100-յակ եւ զբաղեցնում է 86-րդ տեղը:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9875 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 7505
3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) -  6290
4 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4400
5 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4155
6 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 4125
7 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3925
8 (9). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 3540
9 (8). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 3455
10 (11). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3055

40 (42). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1125

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (2). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) -  6175
2 (1). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6135
3 (4). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5605
4 (3). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5465
5 (5). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4642
6 (6). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 4640
7 (8). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 4510
8 (9). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4005
9 (15). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 3860
10 (7). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 3795

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում