17:37  ,  8 հոկտեմբերի, 2017

Ռաֆայել Նադալի 6-րդ տիտղոսն այս մրցաշրջանում

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի վստահ հաղթանակով:

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ միայն 3 գեյմ տվեց մրցակցին՝ 6:2, 6:1: Մրցախաղի տեւողությունը 1 ժամ 33 րոպե էր:

Հիշեցնենք, որ եզրափակիչի ճանապարհին Նադալը հաղթել էր ֆրանսիացի Լյուկա Պույին, ռուսաստանցի Կարեն Խաչանովին, ամերիկացի Ջոն Իզներին ու բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: Սա նրա 6-րդ տիտղոսն էր այս մրցաշրջանում եւ 75-րդը կարիերայում: Ավելի վաղ իսպանացին հաղթել էր Մոնտե Կարլոյում, Բարսելոնայում, Մադրիդում, US Open-ում ու «Ռոլան Գարոսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում